Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հուլիսի 4-ին կհանդիպեն Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքականները։
Բրազիլացիները շաբաթ օրը ոչ-ոքի՝ 1:1 խաղացին Չիլիի հավաքականի հետ և կարողացան հաղթանակի հասնել միայն հետխաղյա 11-մետրանոցներով։
Կոլումբիայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Ուրուգվայի նկատմամբ և իր պատմության մեջ առաջին անգամ անցավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Երկու գոլի հեղինակ դարձավ Կոլումբիայի հավաքականի և «Մոնակո» ակումբի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը չորս հանդիպումներում խփած հինգ գնդակներով գլխավորեց առաջնության ռմբարկուների ցուցակը։
Կոլումբիայի թիմը հաղթել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում մինչ այժմ անցկացրած բոլոր չորս հանդիպումներում, Բրազիլիայի հավաքականի չորս խաղերից երկուսը հիմնական և լրացուցիչ ժամանակում ավարտվել են ոչ-ոքի։