Մատչելիության հղումներ

Բոսնիայում նշում են Ֆրանց Ֆերդինանդի սպանության 100-ամյակը


28-ը հունիսի, 1914 թվական - Ֆրանց Ֆերդինանդը կնոջ հետ դուրս է գալիս Սարաևոյի քաղաքապետարանից, ինչից շատ չանցած ամուսինները սպանվում են Գավրիլո Պրինցիպի կողմից
28-ը հունիսի, 1914 թվական - Ֆրանց Ֆերդինանդը կնոջ հետ դուրս է գալիս Սարաևոյի քաղաքապետարանից, ինչից շատ չանցած ամուսինները սպանվում են Գավրիլո Պրինցիպի կողմից

Այսօր Բոսնիայում նշում են Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության 100-ամյակը։

Սարաևոյում Ֆերդինանդի և նրա կնոջ` Սոֆիի սպանությունը դարձավ պատրվակ, որից հետո տեղի ունեցած զարգացումները հանգեցրեցին Առաջին աշխարհամարտին։

Ֆերդինանդին և Սոֆիին սպանել է սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը, ով սերբերի համար առայսօր ազգային հերոս է, իսկ մահմեդականների և խորվաթների տեսակետից` ահաբեկիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG