Հունիսի 28-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ:
Տարածված հաղորդագրությունը փոխանցում է, որ փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը հաղորդում են ներկայացրել Քառյակի մաս կազմող ուժերի հետ ընթացիկ համագործակցության և Քառյակի հետագա անելիքների վերաբերյալ:
Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մասին:
Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել ամռան ընթացքում` աշնանը սպասվող քաղաքական ակտիվ գործընթացներին ընդառաջ, տարածքային կառույցներում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: