Մատչելիության հղումներ

Հարավային Օսիան ճանաչել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը»


Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունը ճանաչել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» անկախությունը:

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը համապատասխան հրամանագիրը ստորագրել է ուրբաթ օրը:

Անցած շաբաթ, հիշեցնենք, Ցխինվալը ճանաչել էր ինքնահռչակ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» անկախությունը:

Ինչ վերաբերում է Հարավային Օսիայի անկախությանը, ապա այն ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Նաուրուն, Վենեսուելան և Տուվալուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG