Արգենտինայի փոխնախագահ Ամադո Բուդուին ներկայացվել է կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեղադրանք:
Փոխնախագահին մեղսագրվում է հանցավոր գործարք երկրի արժույթը տպագրող ընկերության հետ 2010 թվականին, երբ նա զբաղեցնում էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Նույն ընկերությունն է տպագրել Քրիստինա Կիխների քարոզչական նյութերը 2011 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ:
Բուդուն առաջին փոխնախագահն է, որին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվում պաշտոնավարման ընթացքում:
Փոխնախագահը հերքում է մեղադրանքը և հրաժարվում է հրաժարական ներկայացնել: