Մատչելիության հղումներ

Տավուշի մարզում «Շտապ օգնության» մեքենա է վթարի ենթարկվել․ կա մեկ զոհ


Այսօր Տավուշի մարզում զորամասից Բերդ գնացող «Շտապ օգնության» «Ուազ» մակնիշի մեքենան Արծվաբերդ գյուղում վթարի է ենթարկվել, բուժքույրը տեղում մահացել է։ Մեքենայի վարորդն ու ուղևորը զինվորներ են եղել, ովքեր տեղափոխվել են Բերդի հիվանդանոց։

Մեքենան ընկել է ճամփեզրի հարակից տներից մեկի վրա ու հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել միայն երկու ժամ անց։ Հրդեհից այրված տանը այդ պահին ոչ ոք չի եղել։ Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզումյանը պատմեց, որ չի հաջողվել բուժքրոջը դուրս հանել կրակից։

«Նրանք դուրս են եկել, էլի, տղամարդ են, էդ կինը երևի մինչև մեքենան վառվելը արդեն մահացած է եղել: Ճանապարհը ասֆալտապատ է, ուղղակի պադյոմ է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց գյուղապետը:

Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG