Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն ռադա է ներկայացրել «Ուկրաինայի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին (պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների վերաբերյալ)» օրինագիծը: Այս մասին հայտնում է Ռադայի պաշտոնական կայքէջը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Պորոշենկոն, Սահմանադրությունում փոփոխությունների իր ներկայացրած նախագծի հիմնական բաղադրիչը իշխանության ապակենտրոնացումն է:
«Երբևէ այսպիսի բան չի եղել, որ նախագահը, ով հաղթել է ընտրություններում և ստացել մարզային և շրջանային ղեկավարներ նշանակելու լիազորություններ, հրաժարվեր դրանից և փոխանցեր այդ լիազորությունները տեղի բնակչությանը: Վստահ եմ, որ ուկրաինական խորհրդարանը իր աջակցությունը կհայտնի այս գաղափարին», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը: