Մատչելիության հղումներ

Կոնգրեսի հանձնաժողովը կողմ է քվեարկել Թուրքիայի քրիստոնեական եկեղեցիների մասին բանաձևին


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել Թուրքիայում գտնվող քրիստոնեական եկեղեցիներ մասին բանաձևին։

Ինչպես փոխանցում է Հայ դատի գրասենյակը, հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսի հեղինակած բանաձևը պարտավորեցնում է ԱՄՆ պետքարտուղարությանը Կոնգրեսին ամենամյա հաշվետվություն ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսի գրավյալ տարածքներում գտնվող եկեղեցիների և քրիստոնեական համայնքներին պատկանող՝ գողացված ունեցվածքի վերադարձի մասին:

«Այս բանաձևի ընդունումը հստակ ուղերձ է Անկարային, որ նա պետք է դադարեցնի հակաքրիստոնեական վարքագիծը և ընդունի այն բարոյական, իրավական և նյութական պարտավորություննրը, որոնք ունի հայերի, սիրիացիների, կիպրոսցիների, պոնտացիների և թուրքական ցեղասպանությանն արժանացած այլ զոհերի նկատմամաբ»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG