Մատչելիության հղումներ

Հայաստանում թմրամոլների թիվն ավելացել է


Այս տարի նախորդ տարվա համեմատ թմրամոլների թիվը կրկին աճել է: Հունվարի 1-ի դրությամբ Նարկոլոգիական կլինիկայում հաշվառված է ավելի քան 5 հազար թմրամոլ:

Հայաստանի գլխավոր նարկոլագ Պետրոս Սեմերջյանն ասում է, որ թմրամիջոցներ օգտագործողների թիվը տարեցտարի աճում է. - «2013 թվականի հունվարի մեկի դրությամբ կար 4428 թմրամոլ: Ամեն տարի մենք ունենք աճ: 10 տարի առաջ մենք ունեինք ընդամենը 183 հաշվառված թմրամոլ»:

Սա բուժհաստատությունում հաշվառվածների թիվն է, որը, ըստ Սեմերջյանի, աճում է ոչ միայն այն պատճառով, որ թմրամիջոցներ օգտագործողներ են ավելանում Հայաստանում, այլև` դիմելիության ավելացման հաշվին:

Սակայն կան թմրամոլներ, որոնք ո'չ բժիշկների և ո'չ էլ ոստիկանության տեսադաշտում չեն հայտվել: Նրանց թիվը մի քանի անգամ ավելի է, ինչի մասին վկայում են տեղական և միջազգային փորձագետների հետազոտության արդյունքները:

«Թմրամիջոց օգտագործում են մեծամասնությամբ 30-45 տարեկան անձինք», - նշեց Սեմերջյանը:

Ըստ Նարկոլոգիական կլինիկայի տնօրենի, թմրամիջոցներ օգտագործում են և' ունևոր, և' չունևոր խավերի ներկայացուցիչները: Հայաստանում ավելի շատ օգտագործում են կանեփից պատրաստված և ափիոնատիպ թմրամիջոցներ:

Թմրամիջոցներ օգտագործողների թիվն աճել է նաև միգրացիայի արդյունքում:

Ըստ ոստիկանության ներկայացուցիչ Տիգրան Սահակյանի, իրավապահ մարմիններն այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում առգրավել են մոտ 860 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Ուշագրավ է, որ այս տարվա հունվարին միայն առգրավվել է մոտ 930 կիլոգրամ հերոին։ Սահակյանը, սակայն, չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու է ընդհանուր թիվը ավելի պակաս, քան միայն մեկ դեպքում առգրավված թմրանյութը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG