«Լուկօյլ» ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովը «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները բացասական ազդեցություն են ունենում ռուսաստանյան էներգետիկ ընկերությունների, մասնավորապես՝ «Լուկօյլ»-ի, «Գազպրոմ»-ի և «Ռոսնեֆտ»-ի վրա։
Ալեքպերովի փոխանցմամբ՝ ընկերությունների կրեդիտային վարկանիշն անկում է գրանցում։
«Վեդոմոստի»-ն, միաժամանակ, նշում է, որ «Գազպրոմ»-ի և «Ռոսատոմ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչները մշտապես հավաստիացնում են, թե պատժամիջոցները մեծ ազդեցություն չունեն։