Ուկրաինայում սկսվել է գերիների փոխանակումը երկրի զինված ուժերի և ռուսամետ անջատողականների միջև:
Ուկրաինայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Կովալը լրագրողներին հայտնել է, որ արդեն հաջողվել է փոխանակել մեկ տասնյակից ավելի գերիների, նրանց թիվը փոփոխվում է ամեն րոպե:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովալն ընդգծել է, որ գերիների փոխանակումը հստակ ընթանում է նախագահի հաստատած ծրագրով:
Անցած շաբաթավերջին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն մեկ շաբաթով միակողմանի հրադադարի հրաման արձակեց: Այն կտևի մինչև հունիսի 27-ի տեղական ժամանակով ժամը 22-ը: