Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի 3-րդ հրաձգային վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Արմեն Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին տեղեկացնում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը:
19-ամյա զինվոր Արմեն Ավետիսյանը մահացու գնդակային վիրավորում է ստացել երեկ երեկոյան՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում: