Մատչելիության հղումներ

ԿԸՀ երկու նոր անդամներ են նշանակվել


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությունը քվեարկության ժամանակ, արխիվ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությունը քվեարկության ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Գեորգի Մարտիրոսյանին և Նունե Հովհաննիսյանին 6-ական տարի ժամկետով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամներ նշանակելու մասին:

Հրամանագիրը, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, ուժի մեջ կմտնի հուլիսի 15-ից:

Մարտիրոսյանին ԿԸՀ-ի անդամի պաշտոնում առաջարկել է Փաստաբանների պալատի նախագահը, Հովհաննիսյանին՝ Մարդու իրավունքների պաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG