Պակիստանի հյուսիսարևմտյան Փեշավար նահանգում զինված անձը կրակել է «Պակիստանի միջազգային ավիաուղիներ» ընկերության վայրէջք կատարող ինքնաթիռի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ուղևորներից մի կին, ևս երկու մարդ վիրավորվել է։
Սաուդյան Արաբիայից Պակիստան թռչող ինքնաթիռում 178 ուղևորներ էին և անձնակազմի անդամները:
Դեռ որևէ խումբ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։