Մատչելիության հղումներ

Իտալիան հրաժեշտ է տալիս աշխարհի առաջնությանը


Բրազիլիա - Դրվագ աշխարհի առաջնության Իտալիա - Կոստա Ռիկա խաղից, 20-ը հունիսի, 2014թ.
Բրազիլիա - Դրվագ աշխարհի առաջնության Իտալիա - Կոստա Ռիկա խաղից, 20-ը հունիսի, 2014թ.

Աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հավաքականը, այսօր 0:1 հաշվով պարտվելով Ուրուգվային, դուրս մնաց Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությունում հետագա պայքարից։

Հանդիպման 81-րդ րոպեին միակ գնդակը խփեց Դիեգո Գոդինը։

Մինչ այդ՝ 59-րդ րոպեին մեքսիկացի մրցավար Մարկո Ռոդրիգեսը խաղադաշտից հեռացրել էր իտալացի Կլաուդիո Մարկիզիոյին։

D խմբի մյուս՝ Կոստա Ռիկա - Անգլիա հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։

Այս խմբում առաջին տեղը գրավեց Կոստա Ռիկայի հավաքականը՝ 7 միավորով, երկրորդը Ուրուգվայն է՝ 6 միավորով։ Երկու թիմերը հանդես կգան 1/8 եզրափակիչում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG