Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնության խորհրդին՝ առաջարկելով չեղարկել այս տարվա մարտի 1-ին ընդունած որոշումը Ուկրաինայի տարածքում ռուսական բանակի գործողությունները թույլատրելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը հայտնել է, որ Պուտինը այսօր Վիեննա պաշտոնական այցով մեկնելուց առաջ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին համապատասխան նամակ է հղել, կոչ անելով չեղյալ համարել օրենսդիրների թույլտվությունը Ուկրաինայի տարածքում ռուսական ուժերը օգտագործելու վերաբերյալ` այդ երկրի արևելյան հատվածներում իրավիճակի կարգավորման նպատակով և հաշվի առնելով, որ սկսվել են եռակողմ բանակցություններ: