Օրեր առաջ բանտից ազատ արձակված բելառուսցի ակտիվիստ, «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ալես Բելյացկին հայտարարել է, որ իր երկրում անազատության մեջ գտնվող մյուս քաղբանտարկյալները ևս պետք է ազատ արձակվեն:
Լրագրողների հետ հանդիպմանը Բելյացկին ասել է, որ շարունակելու է իրավապաշտպան գործունեությունն ու չի պատրաստվում լքել Բելառուսը, չնայած այն շարունակում է մնալ անազատ երկիր:
Ալես Բելյացկին ազատազրկման էր դատապարտվել 2011 թվականին՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Իրավապաշտպանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ համարելով դա քաղաքական հետապնդում: