Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները նշել են, որ ռուս - ադրբեջանական համագործակցությունը բարձր մակարդակի է հասել, և արտահայտվել են դրա հետագա զարգացման օգտին:
«Տարածաշրջանային հրատապ հարցերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցություն ցուցաբերել խնդրի խաղաղ լուծումը գտնելու համար», - նշված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում։
Պուտինն ու Ալիևն այսօր նաև գրավոր ուղերձներ են հղել Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացվող ռուս - ադրբեջանական միջտարածաշրջանային համագործակցության համաժողովին:
Նման համաժողով արդեն հինգերորդ անգամ է անցկացվում:
Այսօրվա նիստին Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը երկու երկրների տնտեսական համագործակցության վերաբերյալ տվյալներ է հրապարակել:
Նա նշել է, որ կողմերի միջև առևտուրը, ապրանքաշրջանառությունը անշեղորեն աճում է։
«2012 թվականի համեմատ 2013-ին առևտրի ծավալները աճել են ավելի քան 10 տոկոսով և կազմել 2 միլիարդ 600 միլիոն դոլար: Առևտրի ոլորտում Ռուսաստանը Ադրբեջանի թիվ երեք գործընկերն է, իսկ ներմուծման ուղղությամբ համար առաջինն է», - նշել է նա:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շահին Մուստաֆաևը նաև ասել է, որ Ադրբեջանում ռուսական կապիտալով աշխատող 570 ձեռնարկություն կա: Ռուսական ներդումները Ադրբեջանում վերջին տասը տարվա ընթացքում կազմել են 1 միլիարդ 800 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանի ներդումները Ռուսաստանում՝ մեկ միլիարդ դոլար:
Նա նշել է, որ ներդումները խրախուսելու և պաշտպանելու վերաբերյալ երկու երկրների միջև ստորագրվելիք համաձայնագիրը լավ հնարավորություն կստեղծի ավելացնելու փոխադարձ ներդրումները:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որի շրջանների հետ Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում է:
Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը, իր հերթին, ասել է, որ Ադրբեջանը հատուկ գործընկեր է Ռուսաստանի համար: Նա նշել է, որ համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակը ազդեցություն չի ունեցել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության վրա:
Սլյունյաևը նշել է, որ երկու կողմից ավելի քան 500 ընկերություններ ներգարավված են ռուս - ադրբեջանական համագործակցության մեջ, Ռուսաստանի Դաշնության 75 սուբյեկտներ ակտիվորեն համագործակցում են Ադրբեջանի հետ: