Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր հերթական սենսացիան արձանագրվեց. Կոստա Ռիկայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց աշխարհի քառակի չեմպիոն Իտալիային և խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ արդեն ապահովեց իր մասնակցությունը 1/8 եզրափակիչին։
Հանդիպման միակ գնդակը 44-րդ րոպեին խփեց Բրայան Ռյուիզը։
D խմբում միանձնյա առաջատարը երկրորդ տուրից հետո Կոստա Ռիկան է՝ 6 միավորով, որին 3-ական միավորով հաջորդում են Իտալիան և Ուրուգվայը, աղյուսակը եզրափակում է Անգլիան, որը երկու խաղերում պարտություն է կրել և միավոր չունի։