Մատչելիության հղումներ

Գյումրիի փոխքաղաքապետ է նշանակվել Վաղարշակ Մխիթարյանը


Վաղարշակ Մխիթարյան, լուսանկարը՝ Գյումրիի քաղաքապետարանի
Վաղարշակ Մխիթարյան, լուսանկարը՝ Գյումրիի քաղաքապետարանի
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշում է ստորագրել փոխքաղաքապետի պաշտոնում Վաղարշակ Մխիթարյանին նշանակելու մասին:

Գյումրիի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ Վաղարշակ Մխիթարյանը 54 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան է, 1984 թվականից աշխատել է Արթիկի շրջանի, Գյումրի քաղաքի, Շիրակի մարզի դատախազությունում, 1994-99 թվականներին եղել է Գյումրիի դատախազի տեղակալ, 1999-2013 թվականներին՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալ:

Հիշեցնենք՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը երկու օր առաջ հայտարարեց իր հրաժարականի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG