Մատչելիության հղումներ

Թուրքիան 2013-ին Ադրբեջանին հազար հրթիռ է վաճառել


Ադրբեջանի բանակի զինտեխնիկան ցուցադրվում է Բաքվում անցկացվող զորահանդեսի ժամանակ, հունիս, 2013թ․
Ադրբեջանի բանակի զինտեխնիկան ցուցադրվում է Բաքվում անցկացվող զորահանդեսի ժամանակ, հունիս, 2013թ․
Անցյալ տարի Թուրքիան Ադրբեջան է արտահանել ռեակտիվ կրակի T-122 Sakarya 122 միլիմետր տրամաչափի երեք համակարգ և այդ հրետանային համակարգերում կիրառվող հազար հրթիռ: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստր ներկայացված հաշվետվությունը:

APA-ն նշում է, որ T-122 Sakarya համակարգերը և դրանց հրթիռները արտադրվում են ROKETSAN ընկերության կողմից, դրանց հեռահարությունը 40 կիլոմետր է՝ ադրբեջանական զինուժի սպառազինությունում գտնվող 9К51 «Գրադ» համակարգերում կիրառվող հրթիռների հեռահարությունից կրկնակի ավելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG