Ռուսաստանը ձգձգում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, որովհետև ցանկանում է պայմանավորվել Ադրբեջանի հետ՝ նույն միությանը Բաքվի անդամակցության հարցում: «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նա հավելեց, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած և առաջիկայում Երևան կատարելիք այցերը պետք է դիտարկել նաև այս համատեքստում:
Հունիսին Բաքու այցելեց նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, սպասվում է Վլադիմիր Պուտինի վարչակազմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ռուսաստանի փոխվարչապետ, ռուս - ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դմիտրի Ռոգոզինի այցը Ադրբեջանի մայրաքաղաք, առաջիկայում Բաքու է ժամանելու նաև Ռուսատանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Լրատվամիջոցներում բազմաթիվ են հրապարակումները, որ Արևմուտքն ու Ռուսաստանը իսկական պայքար են սկսել Ադրբեջանի համար:
Հարցին, թե ինչու է Ռուսաստանը ցանկանում, որպեսզի Ադրբեջանն էլ դառնա Եվրասիական միության անդամ, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց․ - «Շատ պարզ՝ որովհետև այս Մաքսային միություն, Եվրասիական միություն՝ դրանք պրոյեկտներ են, որ ուղղված են նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքը դնել Ռուսաստանի ազդեցության ներքո, շրջապատել Ռուսաստանը արբանյակ պետություններով, «լայթս» ձևով վերականգնել նախկին ռուսական կայսրությունը և ծանրացնել սեփական նժարը Արևմուտքի հետ հետագա քաղաքական խաղում»։
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանին շահագրգռելու համար Ռուսաստանն այլ միջոց չունի, քան ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի հաշվին զիջումներ անելն է:
«Հաշվի առնելով, թե ինչ է իրենից ներկայացնում այսօրվա Ռուսաստանը, այո, Ռուսաստանին բացի շանտաժից այլ ճանապարհ չի մնում հարավկովկասյան պետություններին ներքաշելու իր ինտեգրացիոն պրոյեկտներում։ Ե՛վ Ադրբեջանի, և՛ Հայաստանի պարագայում, ինչպես ասացի, ղարաբաղյան գործոնը առանցքային է, և շարունակելու է Մոսկվան դա օգտագործել», - ասաց Մեհրաբյանը։