Մատչելիության հղումներ

Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցով Ժնևի բանակցությունները ընդհատվել են


Ժնևում հերթական անգամ ընդհատվել են Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցով Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ ու Վրաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները։

Աբխազ և օս պատվիրակներն ի նշան բողոքի հեռացել են բանակցությունների սենյակից, երբ վրացական կողմը հրաժարվել է բավարարել փախստականների և տեղահանվածների հարցն օրակարգից հանելու պահանջը։

Աբխազներին և օսերին սատարող ռուսաստանցի պատվիրակն ասել է, թե Թբիլիսին քաղաքականացնում է խնդիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG