Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման


Թուրքիայի նախկին նախագահ, 96-ամյա Քենան Էվրենը և ռազմաօդային ուժերի նախկին ղեկավար, 89-ամյա Թաշին Շահինկայան այսօր դատապարտվել են ցմահ ազատազրկման 1980 թվականի զինվորական հեղաշրջումն իրականացնելու համար:

Deutche Welle-ի փոխանցմամբ, երկուսն էլ մեղադրվում են բանակի ներխուժումը կազմակերպելու, այնուհետև հեղաշրջումն իրականացնելու մեջ:

Տարիքի պատճառով Էվրենը կարող է խուսափել պատիժը բանտում կրելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG