Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:
Գյումրիի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը, Բալասանյանը հույս է հայտնել, որ Սինանյանի այցը կխթանի երկու քաղաքների միջև հարաբերությունների խորացումը:
Գլենդեյլի քաղաքապետը նշել է, որ ուրախ է գտնվել Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ շատ է կարևորում Գյումրի քաղաքի դերն ու նշանակությունը Հայաստանի կյանքում: Ըստ Զարեհ Սինանյանի՝ Գյումրիի և Գլենդեյլի միջև համագործակցության սերտացումը իրատեսական է:
Սամվել Բալասանյանը Գյումրին և Գլենդեյլը քույր քաղաքներ հռչակելու մասին փաթեթ է ներկայացրել իր գործընկերոջը՝ ուսումնասիրության և առաջարկներ ներկայացնելու համար: Այնուհետև Զարեհ Սինանյանը պատասխանել է լրագրողների հարցերին: