Թուրքական ընդդիմությունը միասնական թեկնածու է ընտրել առաջիկա նախագահական ընտրությունների համար: Այդ թեկնածուն է «Իսլամական համաժողով» կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելլեդին Իսհանօղլուն:
Նրան հունիսի 16-ին ընտրել են Թուրքիայի ընդդիմադիր հիմնական երկու ուժերը` Ժողովրդահանրապետական ու Ազգայնական շարժում կուսակցությունները:
Իսհանօղլուն բարձր է գնահատել թուրքական ընդդիմության նախաձեռնությունն` իրեն ընտրել որպես նախագահի միասնական թեկնածու:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել այս փոխզիջման կենտրոնում: Անկասկած, այնպիսի մեծ երկրում, ինչպիսին Թուրքիան է, շատ մարդիկ կան, ում որակները թույլ են տալիս նրանց արժանի լինել այդ բարձր աշխարհիկ պաշտոնին և որակյալ կատարել իրենց պարտականությունները: Ես երախտագիտությամբ ընդունում եմ կուսակցությունների այս որոշումը»,- հայտարարել է Իսհանօղլուն:
Վերջինիս գրանցումը իբրև թեկնածու կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս, քանի որ արդեն իսկ գրանցումների գործընթացը սկսվել է:
Իսհանօղլուն ծնվել է 1943 թվականին Կահիրեում, զբաղվում է Թուրքիայի պատմության և մշակույթի ուսումնասիրությամբ, ինչպես նաև իսլամական աշխարհի և Արևմուտքի փոխհարաբերություններով:
Այն մասին, որ ընդդիմադիր կուսակցությունները կփորձեն միավորվել մեկ թեկնածուի շուրջ, պարզ դարձավ Թուրքիայում մարտի 30- ին անցկացված տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո, որի արդյունքում իշխող կուսակցությունը հավաքեց ձայների 43 տոկոսը:
Մինչդեռ առայժմ պաշտոնապես չի հայտարարվում, թե առաջիկա նախագահական ընտրություններում ով է լինելու իշխող կուսակցության թեկնածուն, չնայած տեղական վերլուծաբանները և հանրությունը վստահ են, որ առաջադրվելու է Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Նախագահական ընտրությունները Թուրքիայում կանցկացվեն 2014 թվականի օգոստոսի 10-ին: Եթե որևէ թեկնածու չհավաքի ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը տեղի կունենա օգոստոսի 24-ին:
Օգոստոսին սպասվող ընտրությունները Թուրքիայում առաջին ուղղակի նախագահական ընտրություններն են, մինչ այս նախագահին ընտրում էր խորհրդարանը: