Վաղը Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով: Այդ մասին հայտնում է խորհրդարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիշեցնենք, նախատեսում է թանկացնել էլեկտրաէներգիան և ներկայիս 38 դրամ սակագինը բարձրացնել մոտ 4 դրամով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիշեցնենք, նախատեսում է թանկացնել էլեկտրաէներգիան և ներկայիս 38 դրամ սակագինը բարձրացնել մոտ 4 դրամով: