Մատչելիության հղումներ

Մոսկվան դատապարտում է հարձակումը Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա


Մոսկվան դատապարտում է Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումը: Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների հետ:

Լավրովը վրդովմունք է հայտնել դեսպանատան մոտ տեղի ունեցած «անթույլատրելի գործողությունների» կապակցությամբ: Նա մտահոգություն է հայտնել Արևմուտքի պահվածքի առնչությամբ, մասնավորապես այն կապակցությամբ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրաժարվել է դատապարտել այդ գործողությունները:

Շաբաթ օրը Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր սկսվել, լարվածություն աճել էր և ցուցարարները քարեր, ձվեր էին նետել շենքի վրա: Երեկոյան էլ մի քանի հոգի փորձել էին գրոհել դեսպանատան շենքը, բայց իրավապահները նրանց ետ էին մղել:

Միջադեպի կապակցությամբ այսօր Ուկրաինայի իրավապահները քրեական գործ են հարուցել խուլիգանության հոդվածով, երեք մարդ ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG