Ուրբաթ օրը առաջին սենսացիան արձանագրվեց Բրազիլիայում նախօրեին մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում՝ Նիդերլանդների հավաքականը ջախջախիչ՝ 5:1 հաշվով հաղթանակ տարավ աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի նկատմամբ։
Հանդիպումն անցավ հոլանդացիների բացահայտ առավելությամբ, և թեև 27-րդ րոպեին իսպանացի Չաբի Ալոնսոն 11-մետրանոցն իրացնելով բացեց հաշիվը, Նիդերլանդների թիմը առաջին խաղակեսում հավասարեցրեց այն՝ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ռոբին վան Պերսին, ապա երկրորդ խաղակեսում չորս անպատասխան գնդակ ուղարկեց աշխարհի չեմպիոնների դարպասը. վան Պերսին խփեց իր երկրորդ գոլը այս խաղում, երկու գոլի հեղինակ դարձավ նաև Արյեն Ռոբենը, մեկ գնդակ խփեց Ստեֆան դե Վրիյը։
Այս հաղթանակից հետո Նիդերլանդները 3 միավորով գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը, մեկ ժամից այս խմբում կկայանա նաև Չիլի - Ավստրալիա հանդիպումը։
A խմբում Մեքսիկայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Կամերունի թիմին և, ինչպես և առաջնությունը հյուրընկալող Բրազիլիան, առաջին տուրից հետո ունի 3 միավոր։