ԱՄՆ-ը ետ չի ուղարկի իր զորքերը Իրաք՝ Ալ Ղաիդայի հետ կապեր ունեցող զինյալների դեմ պայքարելու համար, սակայն, ինչպես այսօր հայտարարել է նախագահ Բարաք Օբաման, Վաշինգտոնը տարբերակներ է քննարկում Բաղդադին աջակցելու համար։
Օբաման այսօր հայտարարել է, որ ինքը կքննարկի այդ տարբերակները առաջիկա օրերին։ Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ի ցանկացած քայլ պետք է աջակցություն ստանա Իրաքի առաջնորդների և հարևան երկրների կողմից։
Օբաման նաև ասել է, որ ISIL-ի (Islamic State in Iraq and the Levant) զինյալները սպառնալիք են ներկայացնում Իրաքի ժողովրդի և նաև ԱՄՆ-ի շահերի համար։