Մատչելիության հղումներ

Կոնգրեսի հանձնաժողովը կքննարկի Թուրքիայի վերաբերյալ բանաձևը


Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Կալիֆորնիայից ընտրված հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսի նախագահությամբ, հունիսի 18-ին կքննարկի Թուրքիայի տարածքում քրիստոնեական եկեղեցիների համար պատասխանատվության մասին բանաձևը:

4347 թվագրված բանաձևը, որը այս տարվա մարտին ներկայացրել էին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոյսը և հանձնաժողովում դեմոկրատական ֆրակցիայի ղեկավար Էլիոթ Էնգելը, ԱՄՆ պետդեպարտամենտի առաջ պահանջ կդնի Կոնգրեսին ամեն տարի պաշտոնապես հաշվետվություններ ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսի գրավյալ տարածքներում գտնվող եկեղեցիների և քրիստոնեական համայնքներին պատկանող՝ գողացված ունեցվածքի վերադարձի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG