Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանի դատն ընդհատվել է


Պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը դատարանի դահլիճում, արխիվ
Պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը դատարանի դահլիճում, արխիվ
Այս պահին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդհատվել է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը:

Դատավորը նիստն ընդհատելու որոշումը կայացրեց այն բանից հետո, երբ դահլիճում ներկաներից մեկը, արձագանքելով դատավարությանը, ծիծաղեց: Դատավորի հարցին, թե ո՞վ էր ծիծաղողը, վերջինս չարձագանքեց, որից հետո դատավորն ասաց.- «Ի՞նչ ես թաքնվել կնգա փեշի տակ»:

Դատավորի այս արտահայտությունը բուռն դժգոհություն առաջացրեց դահլիճում: Ներկաներն ի պատասխան ասում էին, թե դատավորն էլ թաքնվել է իշխանությունների փեշի տակ:

«Ազատության» թղթակիցը փոխանցում է, որ այսօր, ի տարբերություն մյուս նիստերի, անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել ինչպես դատարանի շենքում, այնպես էլ բակում: Դատարանի դահլիճ մուտք գործել հնարավոր էր միայն անձնագրով: Շենքի առջև երկաթե պատնեշ էր դրվել:

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG