Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր ներկայացուցիչը Հերբերտ Զելբերն է


Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին այսուհետ կփոխարինի դեսպան Հերբերտ Զելբերը, ով այս նշանակումից առաջ զբաղեցնում էր ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման հարցերով կենտրոնի տնօրենի պաշտոնը: Այս մասին ասվում է Եվրամիության տարածած հայտարարության մեջ։

Դեսպան Զելբերի թեկնածությունը առաջարկել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ինչը հավանության է արժանացել ԵՄ անդամ պետությունների կողմից։ Զելբերը հունիսի 17-18-ին Եվրամիությունը կներկայացնի ժնևյան բանակցությունների հերթական փուլի ընթացքում։

Զելբերը բարձր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում, աշխատել է Բելգրադում, Վիեննայում, Մոսկվայում, եղել է Ղազախստանում ԵԱՀԿ կենտրոնի ղեկավարը։

«Ուրախ եմ հայտնելու, որ դեսպան Զելբերը նշանակվել է այս կարևոր պաշտոնում։ Նրա երկարատև փորձը և գիտելիքները կարևոր ձեռքբերում են Եվրամիության համար»,- ասել է Քեթրին Էշթոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG