Մատչելիության հղումներ

Ինքնահռչակ ԼԺՀ-ն իր անկախությունը ճանաչելու խնդրանքով դիմել է նաև Հայաստանին


Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը իր անկախությունը ճանաչելու խնդրանքով դիմել է մեկ տասնյակից ավելի երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության մի քանի սուբյեկտների ու չճանաչված հանրապետությունների:

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն Խորհուրդը, ժողովրդական պատգամավորների քաղաքային, շրջանային խորհուրդները, հասարակական միությունները կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչել որպես ինքնիշխան, անկախ պետություն», - ասված է երեկ երեկոյան ԼԺՀ-ի Գերագույն Խորհրդի նիստում ընդունված և խորհրդի նախագահ Ալեքսեյ Կարյակինի կողմից ստորագրված հայտարարությունում:

Նույնաբովանդակ դիմումներ են ուղարկվել նաև Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Սիրիային, Սերբիային, Վենեսուելային, Չինաստանին և Կուբանյին:

Լուգանսկը դիմել է նաև Չեչնիային, Աբխազիային, Մերձդնեստրին ու Հարավային Օսիային:

Ուկրաինայի Լուգանսկի շրջանը անկախություն է ինքնահռչակել 2014-ի մայիսի 11-ին անցկացրած հանրաքվեից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG