Երևանի Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում հունիսի 6-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների գործով մեկ ձերբակալված կա: Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ ձերբակալվածը 24-ամյա Սամվել Քոթանջյանն է:
Սամվել Քոթանջյանը, ով Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին է, կասկածվում է զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի զենք կրելու մեջ։
Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ», և 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ «ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը», հատկանիշներով:
Իրինա Հովհաննիսյան
Մանրամասները տե՛ս այստեղ: