Մատչելիության հղումներ

Հանրապետականը շատ ուրախ է՝ «գալիս է կոնստրուկտիվ ընդդիմությունը»


Հանրապետականը շատ ուրախ է՝ «գալիս է կոնստրուկտիվ ընդդիմությունը»
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
Գնահատելով քառյակի կողմից իրենց ներկայացված 12 պահանջները՝ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ «գալիս է այն կոնստրուկտիվ ընդդիմությունը, որ մենք ուզում ենք»:

Իշխող Հանրապետականը շատ ուրախ է, որ ոչ իշխանական ուժերը վերջապես շատ առողջ առաջարկություններ են արել: Ավելին Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, թե քառյակի ներկայացրած 12 պահանջները հիմնականում բարձրացվել են Հանրապետականի կողմից:

«Ես կարող եմ հերթականությամբ գնալ՝ վերացնել պարտադիր կուտակայինը, արդեն դուք գիտեք, որ բավականին լուրջ գործընթաց է գնում և առաջընթաց կա այդ խնդրում և դաշնակցություն և մյուս այլ քաղաքական ուժերը այդտեղ շատ բուռն բանակցությունների արդյունքում մենք եկանք մի այնպիսի եզրահանգման, որ իրոք այդտեղ վերանայման խնդիր կա և մենք սպասում ենք հաջորդ փուլին, որը կգա ու կվերանայենք և առիթ կունենանք բոլորս քննարկելու: Հաջորդը՝ վերանայել տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը: Մենք մեկ անգամ լսումներ կազմակերպեցինք, պատրաստ ենք երկրորդ անգամ․․․ իրոք, այդ հարցը նույնպես պետք է ուսումնասիրվի: Նորից մենք չենք ժխտում, որ այդտեղ էլ նորից վերանայելու խնդիր կա: Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը․ շրջանառության հարկի մասին մենք ենք այս կառավարության ծրագրում մտցրել, որ դա պետք է վերանայվի: Այնտեղ մենք ավելի լավ առաջարկություններով հանդես կգանք: Գյուղատնտեսության ոլորտի հետ կապված բոլոր առաջարկությունները ընդգրկված են մեր ծրագրի մեջ, և սա մենք ենք առաջինը ասել», - մեզ հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով․ - «Այսինքն, ես դրա համար շատ ուրախ եմ, ասում եմ, որ շատ առողջ առաջարկություններ են արվել ընդդիմության կողմից և արդեն գալիս է այն կոնստրուկտիվ ընդդիմությունը, որը մենք ուզում ենք, որը մենք ցանկանում ենք, որոնց հետ կարողանանք հարցեր քննարկել, հարցեր լուծել»:

Արձագանքելով քառյակի այսօր հնչեցրած այն պահանջին, որ իշխանությանն այսօր ներկայացված 12 կետերը պետք է կատարվեն մինչև սեպտեմբերի 30-ը, Հանրապետական խմբակցության ղեկավարն ասաց, թե պետք է ուշադրություն դարձնել ոչ թե ուլտիմատումներին, այլ ներկայացված առաջարկներին: Ամեն դեպքում, Հանրապետականը քառյակից չի վախենում:

«Եթե հիմա իրենք սեպտեմբերին ասում են, կասենք, որ սեպտեմբերին դա սեպտեմբերին չի լինի, մայիսին կլինի, թող իրենք իրենց քայլերը ձեռնարկեն: Համենայնդեպս, մենք չենք ժխտում, որ սրանք քննարկման առարկա են: Դուք նոր ասացիք, ինչո՞ւ կոնկրետ խնդիր չեն դրել հրաժարականի կամ մյուսի: Ես ուրախանում եմ դրա համար, որ վերջապես ընդդիմությունը հասկանում է, որ անձով այս երկրում որևէ հարց չի լուծվում, մեզ մեխանիզմներ են պետք: Իրենք մեխանիզմներ են առաջարկում: Ես ուրախանում եմ դրա համար», - նշեց նա:

Կառուցողական համարելով քառյակին՝ միաժամանակ Հանրապետական խմբակցության ղեկավարին դուր չի եկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի չար ծառից՝ այսինքն ռեժիմից, բարի պտուղներ պետք չէ սպասել:

«Այ տեսնո՞ւմ եք՝ բոլոր այս կետերը փչացնում են նման արտահայտությունները: Եթե դու չես սպասում և որակում ես այդպես, ինչո՞ւ ես նման տիպի կետեր առաջարկում մեզ: Գնացեք ձեր գործը փողոցում արեք այդ դեպքում: Անընդհատ, գիշեր-ցերեկ մտածում են՝ ե՞րբ պետք է ձախողվի այս իշխանությունը, այս կառավարությունը, և կարող է երկնքից մի խնձոր ընկնի և բռնողը մենք կլինենք, որ մենք գանք իշխանության: Խնձոր բռնելով իշխանության չեն գալիս», - ասում է Վահրամ Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG