Մատչելիության հղումներ

The Financial Times. Ռուսաստանի հարևանները. հիմնական գույները


Հետխորհրդային տարիներին Ղազախստանի մայրաքաղաք հռչակված Աստանայում, Անկախության պալատում երեք երկրների ղեկավարները կանգեցին 1000 հոգանոց բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված լսարանի առջև և սկսեցին փոքր-ինչ անհարմար զգալով ծափահարել իրենք իրենց:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրելով պայմանագիրը` փաստաթուղթն անվանեց «իսկապես դարաշրջանի պատմական նշանակության». Եվրասիական տնտեսական միությունը , որը գործելու է հունվարից, Եվրոպական միությանը հակակշիռ ստեղծելուն ուղղված երկարամյա ջանքերի արտացոլումն է.

Այս տնտեսական գործարքը կոչված է լինելու երեք երկրներին` Ռուսաստանի, Ղազախստանին ու Բելառուսին, հնարավոր է նաև՝ Հայաստանին և Ղրղըզստանին, ընձեռել հավասար պայմաններ. Ռուսաստանը փորձում է իր կոշտ գիրկը կանչել նախկին խորհրդրային հանրապետություններին, որովհետև Ուկրաինայի ճգնաժամը Մոսկվայի և Արևմուտքի միջև նոր անդունդ է ստեղծել:

Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) ստեղծելու գաղափարի մասին առաջին անգամ խոսել է Ղազախստանի նախագահը դեռևս 1994 թվականին Մոսկվայում ունեցած իր ելույթի ժամանակ: 2000 թվականներից սկսած Պուտինը սկսեց այդ ուղղությամբ որոշակի քայլեր անել:

Շատ հետխորհրդային երկրներ կան, որտեղ ռուսները թվով քիչ չեն կազմում, օրինակ,Ղազախստանը: Քիչ չեն նաև այն երկրները, որտեղ Ռուսատանը ռազմակայաններ ունի՝ Ղազախստանից մինչև Տաջիկստան:
Այդ երկրներում Ռուսաստանն ապահովում է նաև ռուսական հեռուստաալինքերի լուրերի թողարկումներ ու ժամանցային ծրագրեր:

Քննադատների կարծիքով , այդ ամենը վկայում է, որ ԵՏՄ-ն ընդամենը դեպի խորհրդայնացում տանող քայլ է:

Դեռևս 2012 թվականին այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել էր. - «Կկոչվի Մաքսային միություն, թե Եվրասիական միություն, կարևոր չէ. Մենք հո գիտենք, թե դա ինչ նպատակ է հետապնդում, և մենք փորձում ենք մշակել արդյունավետ մեթոդներ կա'մ այդ գործընթացը դանդաղեցնելու, կա'մ էլ կասեցնելու ուղղությամբ».

Մինչդեռ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Տատյանա Վոլովայան ընդգծում է կառույցի զուտ տնտեսական շահը:

Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Յուհա Կահկոնեն ասում է, որ ՄՄ-ն մի կողմից հակված է մեծացնել առևտուրն իր անդամ երկրների միջև: Սակայն, մյուս կողմից էլ՝ խանգարում է երրորդ երկրների հետ պոտենցիալ առևտրին: Արդյունքում հետևանքները միանշանակ չեն:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տնտեսական ազդեցութունն ամրապնդվում է: Ռուսաստանը դիվանագիտական ջանքեր չի խնայում հարևանների հետ գործարքների ծավալներն ու ներդրումները մեծացնելու ուղղությամբ, ինչն էլ թույլ է տալիս ռուսական ընկերություններին է'լ ավելի խստացնել իրենց վերահսկողությունը այդ երկրների գերակա ճյուղերի նկատմամբ՝ էներգետիկայի ոլորտից մինչև տրանսպորտ և կապ:

Պետական գազային ընկերությունը` «Գազպրոմը», որը համարվում է Կրեմլի գործիքը, որոշիչ դեր է խաղում այս հարցերում: Փետրվարին այս ընկերությունն ամբողջովին գնեց հայաստանյան պետական գազային ընկերությունը և այն վերանվանեց «Գազպրոմ Արմենիա»:

Իսկ ապրիլին մեկ դոլարով գնեց պարտքերի մեջ հայտնված ղրղըզական գազային ընկերությունը՝ դարձնելով այն «Գազպրոմ Ղրղըզստան»:

Վերլուծաբանների կարծիքով, այս հարձակվողական գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն:

«Ղրղըզական գազային ընկերությունը ձեռքբերելու տնտեսական շահը ո՞րն է: Հասկանալի է, որ նպատակը տվյալ դեպքում ռազմավարական է», - ասում է Կոլումբիայի համալսարանից վերլուծաբան Ալեքսանդր Կուլին:

Ռուսաստանի հետ մերձեցումը հազվագյուտ հանրային անհամաձայնություն է առաջացրել այնպիսի երկրներում, որոնք աչքի չեն ընկնում խոսքի ազատությամբ:

Ղազախստանում երեք կին կենտրոնական հրապարակում, ի նշան բողոքի իրենց գլխներին են հագցրել ժանյակավոր ներքնազգեստներ: Հայաստանում մարդիկ հավաքվել են նախագահական նստավայրի առջև և վանկարկել «Ռուաստան, հեռացիր»:

Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի վերլուծաբան Լիլիա Շևցովան ասում է, որ Ռուսաստանի նման համառ գործելաոճը ցույց է տալիս փոփոխություններ Պուտինի նախագահության երրորդ ժամանակահատվածի քաղաքական կուրսում. - «Նոր պուտինյան ուսմունքի հիմնական տարրը կայանում է նրանում, որ Ռուսաստանը գերտերություն է: Ռուսաստանը վերադարձել է: Ռուսատանը հետաքրքրություններ ունի»:

Որոշ արևմտյան փորձագետներ չեն հերքում այն փաստը, որ միության ստեղծման մասին պայմանագիրը, որը ստորագվել է Աստանայում մայիսի վերջին, իսկապես տնտեսական փաստաթուղթ է և որ այն առնչություն չունի քաղաքական կուրսի և սոցիալական քաղաքականության հետ: Այն նաև չի նախատեսում բացարձակ իշխանություն անդամ երկրների նկատմամբ:

«Չկա վերադարձ դեպի Խորհրդային միություն: Ղազախստանը երբեք թույլ չի տա նման բան», - վստահեցնում է այդ երկրի ԱԳՆ Երլան Իդրիսովը:

Գուցե և իսկապես այս միությունը միայն տնտեսական բնույթ ունի, սակայն այն, որ Ռուսաստանի հետ առավել սերտ ինտեգրացիան ընտրվել է ամենեևին էլ ոչ հարմար ժամանակահատվածում, այդ մասին խոստովանում են թե' Ղազախստանի և թե' մյուս երկրների պաշտոնական դեմքերը:

Ռուսասական տնտեսությունը, որն արդեն կաղում էր ուկրաինական ճգնաժամի նախօրեին, այժմ կարող է պարզապես անկում ապրել արևմտյան պատժամիջոցների ճնշումներից:

Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրները, որոնք հայտնվել են պաշարների հանդեպ ագահ ու ագրեսիվ Ռուսաստանի ու Չինաստանի մուրճի և անկայուն Աֆղանստանի ու Իրանի սալի միջև, միշտ էլ խոշոր գերտերությունների շահերի հավասարակշռության կարիք են ունեցել։

Ոմանց համար դա դարձել է ձեռնտու զբաղմունք, քանի որ այդ երկրները խաղում են Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի մրցակցող շահերի վրա։

Ղազախստանը փառաբանում է իր «բազմավեկտորությունը»։ Հայաստանը խոսում է «փոխլրացման» մասին։ Բայց նրանց ընտրությունը սահամանափակ է։ Ինչպես վերջերս ասելէ Աստանայի արարողությանը մասնակից, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, «Ուկրաինան կարող էը նտրել ԵՄ և Մաքսային միության միջև։ Մենք նման ընտրություն չունենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG