Հայաստանի Ազգային ժողովը այսօրվա նիստում ձայների 65 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի անդամ նշանակեց Արայիկ Թունյանին:
Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը թափուր էր Վալերի Պողոսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու կապակցությամբ:
Նախքան քվեարկությունը Թունյանն իր ելույթում հարկ համարեց ասել․ - «Նշանակվելու դեպքում կփորձեմ իմ ուժերի սահմաններում որոշակի ներդրում ունենալ Սահմանադրական դատարանի աշխատանքներին»:
Արայիկ Թունյանը 2005 թվականից զբաղեցնում էր Հայաստանի նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:
Ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի՝ Սահմանադրական դատարանի անդամը պարտավոր է «ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ սահմանադրական դատարանի անդամի կոչմանը»: Կարո՞ղ է անաչառ լինել Արայիկ Թունյանը, որը խորհրդարանի բարձր ամբիոնից խոստում հնչեցնելու պահին նախագահականի իրավաբանական վարչության պետն էր: Ահա այս հարցադրման կապակցությամբ իրենց թերահավատությունը հայտնեցին Ազգային ժողովի նիստին մասնակցող հատուկենտ պատգամավորներից մի քանիսը:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Արայիկ Թունյանին հարց ուղղեց՝ կապված վիքիլիքսյան աղմկահարույց բացահայտումներից մեկի հետ: 2008 թվականի նախագահի ընտրություններից հետո, ըստ Wikileaks կայքում հրապարակված մի փաստաթղթի, Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը շտապ հանդիպում է խնդրել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի հետ և տեղեկացրել, որ նախագահականը Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումներ է գործադրում՝ պարտադրելով մերժել ընտրակեղծիքների մասին վկայող Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը: Նիկոլ Փաշինյանը Թունյանից հետաքրքրվեց՝ պատահաբար հենց ինքը չի՞ զանգել Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանին և նրան հրավիրել Նախագահական՝ համապատասխան ճնշումներ գործադրելու համար, իսկ երբ Թունյանը պնդեց, թե ընդհանրապես նման բան տեղի չէր ունեցել, ընդդիմադիր գործիչը նաև փորձեց ճշտել՝ ՍԴ-ի նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին տեղեկատվությունը որևէ կերպ հետաքննվե՞լ է, ծառայողական հետաքննություն արվե՞լ է, հաշվի առնելով այն փաստը, որ խոսք է գնում` «Բաղրամյան 26-ի կողմից Սահմանադրական դատարանի անդամները ենթարկվել են ուղղակի ճնշումների և որտեղ է երաշխիքը, որ ամեն անգամ այս նույն պրոցեսը տեղի չի ունենա»:
«Եթե նման փաստ տեղի չի ունեցել, ինչո՞ւ պետք է քննարկվեր և հետևություն արվեր», - հարցին հարցով պատասխանեց Թունյանը:
Պատգամավորներին նաև հետաքրքրեց, թե ինչ էր անում Արայիկ Թունյանը, երբ Ազգային ժողովն ընդունում էր հակասահմանադրական դրույթներ պարունակող օրենք: Խոսքը վերաբերում է պարտադիր կուտակայինի մասին օրենքին․ հարցը նախ տվեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, այնուհետև, Թունյանի խուսափոխական պատասխանից հետո նույն հարցի վերաբերյալ սպառիչ պատասխան փորձեց ստանալ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, հարցնելով՝ «ի վերջո, Սահմանադրական դատարանը պարտադիրը հանե՞ց, թե ոչ, իր որոշմամբ»:
«Կոնկրետ պատասխաններ կարելի է տալ, երբ որ նյութին ամբողջական տիրապետում ես», - արձագանքեց Թունյանը:
«Ես Ձեզ առաջին անգամն եմ տեսնում, այս 10 րոպեում համոզեցիք, որ չի կարելի Ձեզ կողմ քվեարկել», - դժգոհեց Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով․ - «Սահմանադրական դատարանն իսկապես այն հիմնական գործիքներից է եղել, որ այս պետության կայացման ողնաշարին խփել է միշտ, օրվա իշխանության քմահաճության տակ է եղել: Հիմա Դուք Ձեր պատասխաններով, Ձեր պահվածքով գնում եք այնտեղ՝ շատացնելու այն մարդկանց քանակը, ովքեր իսկապես միշտ իշխանության երաժշտության տակ պարել են»:
Բարգավաճ Հայաստանից» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդիմանեց Արայիկ Թունյանին՝ «Դուք նույնիսկ չունեցաք համարձակություն՝ ունենալու սեփական տեսակետ»:
Արայիկ Թունյանի թեկնածությունը ՍԴ-ի անդամի պաշտոնում առաջադրել էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով պատասխանելով «Ազատության» հարցին՝ նախագահ Սերժ Սարգսյա՞նն է իրեն հորդորել առաջադրել Թունյանին, հայտարարեց, թե ճանաչում է վերջինիս, գիտի նրա կարողությունները:
«Բնականաբար ես իմ կուսակցության Գործադիր մարմնում որոշակիորեն ներկայացրել եմ նաև իմ տեսակետը, այնպես որ․․․», - հավելեց ԱԺ նախագահը: