Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է գերատեսչության ղեկավար, գեներալ Զաքիր Հասանովի հրաժարականի մասին Բաքվում շրջանառվող տեղեկությունները:
«Նման տեղեկատվության տարածումը սխալ պատկերացում է ստեղծում բանակի մասին», - նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
Այսօր առավոտյան «Ենի Մուսավաթ» թերթը տեղեկացրել էր, թե Զաքիր Հասանովը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Ալիևին: Թերթը պնդում էր, թե նման որոշման պատճառը երկրի պաշտպանական գերատեսչությունում տիրող անառողջ մթնոլորտն է, մասնավորաբար` սրվել են նախարար Հասանովի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջմեթին Սադիխովի միջև տարաձայնությունները: