Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտոր Պորոշենկոն շաբաթ օրը հանդիսավորապես ստանձնեց պաշտոնը՝ առաջին իսկ ճառում խոստանալով երկիրը տանել դեպի Եվրամիություն, ինչպես նաև խաղաղություն բերել երկրի արևելյան շրջաններին:
Դիմելով ինքնահռչակ Դոնբասի բնակչությանը՝ Ուկրաինայի նախագահն անցավ ռուսերենի և հայտարարեց, որ պատրաստ է արտահերթ տեղական ընտրություններ անցկացնել և երկխոսություն սկսել օրինական ընտրված գործընկերների հետ: Միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ուկրաինան միասնական երկիր է, և այս հարցը անգամ քննարկման ենթակա չէ:
«Որպես նախագահ՝ շուտով ես ձեզ մոտ կգամ խաղաղությամբ, իշխանության ապակենտրոնացման նախագծով, ձեր շրջանում ռուսերենի ազատ օգտագործման երաշխիքով, շրջանի նկատմամբ հարգանքով»,- դիմելով պաշտոնական Կիևը չճանաչող շրջաններին՝ ասաց Պորոշենկոն:
Մանրամասներն այստեղ։
Էլեն Չիլինգարյան