Մատչելիության հղումներ

Վարչապետի մոտ քննարկվել են Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքները


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները: Քննարկվել են արձանագրված խախտումները և թերությունները, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:


Կառավարության կայքէջի փոխանցմամբ՝ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկել միջոցներ կարճ ժամկետում բացթողումները շտկելու, ինչպես նաև ներկայացնել համակարգային առաջարկություններ խախտումները հետագայում բացառելու համար, խախտումների և թերությունների համար պատասխանատու անձանց ենթարկել պատասխանատվության՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում, իսկ քրեական տարրեր պարունակող դեպքերի համար գործերը փոխանցել իրավապահ մարմիններին:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առողջապահության, սոցիալական, քաղաքաշինության, գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված խնդիրներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG