Բնապահպանության նախկին նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը իր ափսոսանքն է հայտնել «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի ընթացքում բնապահպանների հետ ունեցած վիճաբանության կապակցությամբ։
«Կարծում եմ, որ կողմերը փոխադարձաբար պետք է հայցեն միմյանց ներողամտությունը, ինչը ես անում եմ՝ կրկին անգամ նշելով, որ ոչ մեկի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես փորձել եմ զսպել որոշ անձանց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները»,- ասված է Հարությունյանի տարածած հայտարարությունում:
Միջադեպը տեղի էր ունեցել բնապահպան ակտիվիստների և Հարությունյանի միջև մարտի 25-ին՝ Երևանում անցկացվող միջազգային բնապահպանական միջազգային գիտաժողովի ժամանակ։ Բնապահպանները, ի նշան Հայաստանի ջրային ավազանի աղտոտվածության դեմ բողոքի, այն ժամանակ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արամ Հարությունյանին առաջարկել էին խմել Հայաստանի գետերի ջուրը, նա էլ նախ խորհուրդ էր տվել «առանց գրագիտություն իմանալու հիմարություններ դուրս չտալ», ապա երիտասարդներից մեկին սպառնացել․ - «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»: Հարությունյանը կոշտ էր հակադարձել նաև իր հետ բանավեճի մեջ մտած բնապահպան Աննա Շահնազարյանին, մասնավորապես ասելով՝ «աղջիկ ջան, Դուք երիտասարդ հիվանդ եք, պետք է բժշկի դիմեք»:
Նախօրեին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը բավարարել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը՝ եզրակացնելով, որ բնապահպանության նախկին նախարարը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված էթիկայի կանոնը, մասնավորապես՝ չի «ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս»:
«Ես դրական եմ վերաբերվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմանը և գնահատականին՝ նկատի ունենալով, որ վերջապես սահմանվեց և դրվեց այն նշաձողը, որը վերաբերվում է քաղաքացիների հետ շփվելիս քաղաքական գործիչների, կառավարության անդամների, պաշտոնատար անձանց հանրային վարքագծին: Կարծում եմ այս որոշումը կարևոր է նաև նրանով, որ ընդգծվեց պաշտոնատար անձանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչը հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց հետ հարաբերվելու որոշակի վարքագծային կանոններ է թելադրում նաև հասարակության անդամներին»,- հայտարարում է Արամ Հարությունյանը։