Ավանդաբար մրցույթը բացվում է հունիսի 6-ին` մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այդ տարվա մրցույթը հոբելյանական է` 10-րդը:
Այս երեկո, մրցույթի պատմության մեջ առաջին անգամ, հանդես է գալու մրցութային հանձնաժողովի նախագահը` անվանի դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոմիկ նվագախմբի հետ նա կկատարի Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը:
Հոբելյանական մրցույթին մասնակցում են միայն դաշնակահարները: Ստացվել էր ավելի քան 50 հայտ: Մրցույթի կազմակերպիչներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին, որ մրցութային հանձնաժողովի նախագահ Արմեն Բաբախանյանի առաջարկով, անցկացվել է նախնական փուլ, որի արդյունքում ընտրվել են 26 դաշնակահարներ, որոնք ներկայացնում են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Լատվիան, Չինաստանը, Ռուսաստանը, այլ երկրներ: Բնակաբար, մասնակիցներ կան նաև Հայաստանից:
Ավանդաբար մրցույթին մասնակցելու են ժամանել նաև պատվավոր հյուրեր:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով, Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները. - «Մեր մշակութային թոհուբոհի մեջ իսկապես մեծ իրադարձություն է: Սա մի մրցույթ է, որ մասնակիցների բարձր կատարողական վարպետությամբ իսկապես կարելի է համարել թիվ մեկ մրցույթը այս ոլորտում»:
Արամ Խաչատրյանի անվամ միջազգային երաժշտական մրցույթը եզակի է նաև պարգևատրման ֆոնդով. ոչ մի մրցույթ Հայաստանում չունի նման բարձր պարգևավճարներ: Առաջին մրցանակը` 15 հազար դոլարին համարժեք գումար, երկրորդը` 10 հազար, երրորդ ու չորրորդ տեղերի համար նախատեսված է համապատասխանաբար 4 և 2 հազար դոլարին համարժեք պարգևավճար:
Արմեն Բաբախանյանի խոսքով` մրցույթի անցկացման տասը տարիների ընթացքում ոչ միայն աճել է մասնակիցների թիվը, այլև որոշակի փոփոխության է ենթարկվել ծրագիրը. - «Ինքը դարձել է շատ ավելի ազատ, և դա հնարավորություն է տալիս մասնակիցներին դրսևորել իրենց լավագույն կողմերը»: