ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հունիսի 5-ին Վիեննայում մեկնարկող բանակցությունները շարունակվելու են երկու օր:
Հանդիպումը անցկացվում է 5+2 ձևաչափով. Մոլդովայի ու Մերձդնեստրի հետ բանակցություններին որպես միջնորդներ մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ԱՄՆ-ը ու Եվրամիությունը որպես դիտորդներ:
Բանակցությունների այս փուլը նախագահում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռադոջկո Բոգոջևիչը:
Մոսկվայի կողմից պաշտպանվող Մերձդնեստրը 1990 թվականին ինքնահռչակել է իր անկախությունը, 90-ականների սկզբին կարճատև պատերազմ տեղի ունեցավ Մոլդովայի ու Մերձդնեստրի միջև, որն ավարտվեց ռուսական զորքեր մտցնելով Մերձդնեստր:
Մերձդնեստրի ինքնահռչակ անկախությունը ոչ մի պետություն չի ճանաչել: