Ռուսաստանում բողոքի խաղաղ ցույցերը ամբողջովին վտանգված են. այս եզրահանգմանն է եկել Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր «Իրավունք, այլ ոչ թե հանցագործություն. Ռուաստանում ազատ հավաքներ անցկացման իրավունքը ոտնահարվում է» վերնագրված զեկույցում:
Փաստաթուղթը վերլուծում է օրենսդրական և քաղաքական բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել վերջին երկու տարիների ընթացքում՝ Պուտինի նախագահության երրորդ ժամանակահատվածի սկզբնական շրջանում:
«Մոսկվայում փետրվար և մարտ ամիսներին տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքներին իշխանությունների կոշտ արձագանքը ցույց է տվել, թե որքան է այսօր դժվար ու վտանգավոր դարձել բողոքի ցույցերի կազմակերպումն ու դրանց մասնակցելը»,- մեկնաբանելով իրավիճակը՝ ասում է իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի ղեկավարի տեղակալ Դենիս Կրիվոշեևը:
Հաշվետվության մեջ նշվում է, որ փետրվար և մարտ ամիսներին Մոսկվայում տեղի է ունեցել թվով 10 բողոքի ակցիա. դրանցից յոթը ոստիկանները ցրել են, ավելի քան 1000 խաղաղ ցուցարար բերման է ենթարկվել, հարյուրավորները՝ խոշոր տուգանքների, մեկ տասնյակից ավելի մարդ էլ ենթարկվել է վարչական կալանքի:
Հաշվետվության հեղինակները նշում են նաև, որ նույնիսկ միանձնյա բողոքի ակցիաները, որոնք նախապես թույլտվություն ստանալու մասին որոշում չեն պահանջում, վերջին ամիսներին կամայականորեն արգելվում են. իսկ ինքնաբուխ հավաքները իշխանությունների կողմից մեքենայաբար գնահատվում են որպես անօրինական ցույցեր և անմիջապես ցրվում են: Որոշ դեպքերում իշխանությունները դիմում են սադրիչների օգնությանը, ովքեր մինչև անգամ կարող են հարձակվել ցուցարարների վրա:
Փորձագետները պնդմամբ՝ ոստիկանները, ովքեր ցրում են խաղաղ հավաքները, հաճախ նույնիսկ գործադրելով լրացուցիչ ուժ, հիմնականում անպատիժ են մնում, մինչդեռ կառավարամետ ցույցերը հիմնականում թույլատրելի են նույնիսկ այն վայրերում, որտեղ ընդդիմությանը արգելում են բողոքի ցույցեր անցկացնել: Ավելին՝ այդ ցույցերն անցկացվում են այնպիսի կառույցներում, որոնք պաշտոնապես փակ են ցանկացած մասսայական միջոցառման համար:
Ռուսական դատարանները, միևնույն ժամանակ, չեն ցանկանում բավարարել ազատ հավաքների անցկացման իրավունքի ապահովումը: Հավաքների անցկացումն արգելելու մասին որոշումները շատ հազվադեպ են ճանաչվում անօրինական, իսկ հաճախ՝ ուշացումով:
«Ակնհայտ է դառնում, որ ռուսական իշխանությունները ձգտում են հասնել ցանկացած հասարակական տարածքի լիակատար վերահսկողության, ինչպես նաև այն կարծիքների վերահսկողության, որոնք կարող են արտահայտվել ու քննարկվել»,- նկատում է իրավապաշտպան Դենիս Կրիվոշեևը. –«Հասարակական հավաքների արգելումը, ընդդիմադիր հայացքներ ունեցող ոչ կառավարական կազմակերպություններ հարկադրված լուծարումը, անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները հանգեցրել են նրան, որ միակ տարածքը, որտեղ դեռևս հնարավոր է այլակարծություն դրսևորել՝ քաղաքացիների սեփական բնակարաններն են: Սա տագնապ է առաջացնում հատկապես ապագայի հարցում և հիշեցնում է Ռուասստանի ոչ հեռավոր անցյալը»: