ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, թե Ռուսաստանը պարտավոր է ընդունել Վրաստանի որոշումը՝ Դածինքին և Եվրամիության հետ ավելի սերտորեն ինտեգրվելու վերաբերյալ:
«Վրաստանի քաղաքացիներն ընտրել են դեպի Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամակցություն տանող ճանապարհը», - Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա գագաթաժողովի շրջանակներում հունիսի 4-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ռասմուսենը ու հավելել․ - «Դա նրանց սուվերեն իրավունքն է: Մենք հարգում ենք այդ որոշումը: Ռուսաստանը նույնպես պարտավոր է հարգել այն»:
Նույն օրն ավելի վաղ տեղի էր ունեցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնախմբի հանդիպում, որի օրակարգում եղել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման խնդիրը:
Ռասմուսենը նաև գովեստի խոսքեր է շռայլել Վրաստանի՝ զինված ուժերի բարեփոխումների իրականացման վերաբերյալ և հայտարարել, որ եթե Թբիլիսին կարողանա հասնել անհրաժեշտ չափանիշներին, այն ՆԱՏՕ-ի անդամ կդառնա: