Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակը պատրաստ է Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել


Աշխարհի յոթ խոշորագույն արդյունաբերական երկրների խումբը պատրաստ է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե Ուկրաինայի արևելքում շարունակվող ճգնաժամը շարունակվի:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Արևմուտքը «կրկին ու կրկին» հետևելու է անջատականներին հանդարտեցնելու՝ Ուկրաինայի իշխանությունների ջանքերին:

Մեծ յոթնյակը, որը տարիներ շարունակ գործում էր Մեծ ութնյակի ձևաչափով՝ Ռուսաստանի մասնակցությամբ, այս տարի պետք է գագաթաժողով անցկացներ Սոչիում, սակայն Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով գագաթաժողովի անցկացումը տեղափոխվեց Բրյուսել, իսկ Մոսկվայի՝ գագաթաժողովին մասնակցելու հրավերը չեղյալ հայտարարվեց, որպես պատիժ Ղրիմի անեքսիայի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG