Մատչելիության հղումներ

Օբաման Պորոշենկոյի ընտրությունը իմաստուն որոշում է համարել


Այսօր Վարշավայում կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ուկրաինայի ընտրված նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը:

Բանակցություններից հետո Օբաման հայտարարել է, որ քննարկվել են Ուկրաինայում ընթացող ճգնաժամի հնարավոր լուծման, ԱՄՆ կողմից Ուկրաինային հատկացվելիք օգնության հարցերը, ինչպես նաև Ռուսաստանից այդ երկրի էներգետիկ կախվածությունը պակասեցնելու հնարավորությունները:

Բարաք Օբաման Պորոշենկոյի ընտրությունը իմաստուն որոշում է համարել Ուկրաինայի համար ճգնաժամային այս շրջանում: Իր հերթին Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը` Ուկրաինային դժվարին ժամանակներում աջակցելու համար:

Հանդիպումից հետո Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային կհատկացնի 23 միլիոն դոլարի ռազմական օգնություն` զրահաբաճկոններ, կապի սարքավորումներ և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG