Մատչելիության հղումներ

Մինսկում կհանդիպեն ԱՊՀ անվտանգության մարմինների ղեկավարները


ԱՊՀ-ի դրոշը
ԱՊՀ-ի դրոշը
Վաղը Մինսկում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը:

ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում ընդգրկված են շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում՝ միջազգային խոշոր միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովումը, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում հատուկ ծառայությունների համագործակցությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններին հակազդումը:

Հանդիպման մասնակիցները նաև կամփոփեն 2013 թվականին Հակաահաբեկչական կենտրոնի աշխատանքի և Ահաբեկչության ու ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի 2011-13 թվականների ծրագրի իրականացման արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG