Մատչելիության հղումներ

Պաղեստինի նոր կառավարության կազմում իսլամիստական շարժման անդամներ կան


Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը ընդունել է երկրի նոր ազգային միասնության կառավարության երդմնակալությունը: Կառավարության կազմում են նաև ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման անդամներ:

Երդմնակալության արարողությունն անցկացվել է Ռամալա քաղաքում Պաղեստինի առաջնորդի նստավայրում:

Արարողությունից հետո Իսրայելի անվտանգության խորհուրդը լիազորել է երկրի վարչապետ Բենյամին Նաթանյահուին՝ նոր պատժամիջոցներ կիրառել Պաղեստինի ինքնավարության նկատմամբ:

ԱՄՆ-ը հայտարարել է Պաղեստինի նոր կառավարության հետ աշխատելու մասին, ինչը քննադատության է արժանացել Իսրայելի կառավարության կողմից:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ՀԱՄԱՍ-ը համարում են ահաբեկչական խմբավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG